ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պատիվը կյանքից թանկ է-2

Պատիվը կյանքից թանկ է-2
21.11.2024 | 08:20

Ապրածս կյանքի ընթացքում (բնավորությանս պատճառով) աշխատել եմ ամենատարբեր հիմնարկներում։ Մտերիմներս գիտեն այդ մասին, ինչպես նաև գիտեն, որ մի տեղից եթե հեռանում եմ, այլևս նույն տեղը չեմ վերադառնում։ (Օրինակ, թատրոնից հեռացել եմ որպես դերասան, որոշ ժամանակ անց վերևներից հրավիրել, զրուցել, առաջարկել են վերադառնալ թատրոն տնօրենի կարգավիճակով, բայց մնացել եմ անդրդվելի:) Ուրեմն, որտեղից որ հեռացել եմ, կամ դա տեղի է ունեցել ղալմաղալով, կամ ինքնակամ դիմում եմ գրել և սուս ու փուս հեռացել։ Բոլոր դեպքերում, հեռանալուս հիմնական պատճառը եղել է նույնը՝ երբ համոզվել եմ, որ հիմնարկի ղեկավարը քառակուսի ուղեղ ունի։ Ես չեմ կարող հպատակվել տգիտությանը։ Ինչ խոսք, ես էլ էի տուն պահում, ինչպես հիմա են ասում։ Եվ լավ էլ աշխատավարձ էի ստանում։ Բայց ինձ համար պատիվը կյանքից էլ թանկ է: Եվ, ուրեմն եղել է, որ գերադասել եմ քաղաքի ծաղկանոցում պահակ աշխատել, բայց ենթակա չլինել տգետ ղեկավարի։ Եթե շրջկոմում նրա ունենալիք ելույթի տեքստը ճարահատյալ գրում-մեքենագրած դնում եմ ձեռքին, բայց էլի կարդում է սխալներով (օրինակ՝ այնուամենայնիվը կարդում է այնումայնիվ, անընդհատը՝ անդհատ և այլն), ես լավ է ծաղկանոցում պահակություն անեմ, քան հպատակվեմ տգիտությանը:

Ու հիմա, երբ խաչմերուկում ոստիկանները սուլիչներով «կռու-կռու» են անում, և շչակները միացրած ոստիկանական մեքենաները ուղեկցում են «Ջիպում» բազմած ինչ-որ մի չինովնիկի, ուղեկցողների փոխարեն ես եմ մայթին կանգնած գլուխս կախ գցում։ Համոզված եմ, որ ոստիկանների մեջ կան նաև բանիմաց, կիրթ մարդիկ, որոնք գիտեն, որ ուղեկցում են մի տխմարի։ Ու հենց դա չեմ հասկանում՝ ո՜նց են հլու հնազանդ... Ա՜խ, հա, տուն են պահում։ Չէ՜, ջանս, հարկավոր է երկիրը պահել, որպեսզի հետո պահելու տուն ունենաս:

Հ .Գ . Իսկ երբ ԱԺ ամբիոնից են սկսում խոսել, ուղղակի ծիծաղս գալիս է։ Ամեն ելույթ ունեցող իր խոսքը պարտադիր համեմում է՝ ասելով. «Մեծարգո վարչապետ, մեծարգո Ազգային ժողովի նախագահ»։ Պարոնայք, հասուն մարդիկ եք, բառի հանդեպ հարգանք ունեցեք ու թողեք ձևականությունը։ Մեծարգո-ն վաստակում են։ Բայց քանի դեռ ամբիոնից հնչում է մեծարգո... Կամա-ակամա հիշում եմ Էրազմ Ռոտերդամցուն ու իր հանճարեղ գիրքը, որ կոչվում է «Գովք հիմարության»։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10281

Մեկնաբանություններ